Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Ստամբուլում բուժման կմնա մինչև սեպտեմբերի վերջ:
Աթամբաևը, որը ցավեր է ունեցել կրծքավանդակի շրջանում, մինչև ամսվա ավարտ մանրակրկիտ բուժզննում է անցնելու Թուրքիայում: Աթամբաևի ինքնազգացողությունը վատթարացել է Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջք կատարելիս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթամբաևը սրտի խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել այցը Նյու Յորք, ուր նա պետք է մասնակցեր ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանին: Նրան հոսպիտալացրել էին Թուրքիայում:










































