Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով ընտրարշավը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարել է «Գալա» (գաղափարական լիբերալների ալյանս) կուսակցությունը:
Գյումրիում հայտնաբերվել է ավագանու ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու դին:«Մենք նման ահազանգ ստացել ենք: Այս պահին ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, մանրամասները ճշտվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:










































