Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Սերժ Սարգսյանը սկսեց շարել «քարերը»

Սերժ Սարգսյանն այսօր կատարել է նոր կառավարության առաջին նշանակումները, որոնցում առկա են հետաքրքրական փոփոխություններ: Մասնավորապես, իրենց պաշտոնավարումը չեն շարունակելու տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս երկու գործիչներն, իհարկե, առանցքային ֆիգուրներ էին առկա իշխանական համակարգում, իհարկե՝ ամեն մեկը յուրովի և տարբեր բնույթի, սակայն նրանք ըստ էության գործող համակարգի առանցքային խորհրդանիշներից էին:

Եվ այս առումով, Կարեն Կարապետյանին փոփոխությունների խորհրդանիշ հռչակելով, Սերժ Սարգսյանը փաստորեն կառավարության կազմից հեռացնում է, այսպես ասած, գործող համակարգի խորհրդանիշներին: Կբերի՞ այս փոփոխությունը որակական փոփոխությունների, թե՞ ընդամենը հին դիմափոշին կփոխվի նորով, ավելի թարմով՝ իհարկե, ցույց կտա ժամանակը:

Իհարկե, այսքանով կառավարության ձևավորման ինտրիգը ոչ միայն չի ավարտվում, այլև ըստ էության դեռ նոր է սկսվում, քանի որ դեռևս բաց է մնում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հարցը, միաժամանակ նաև ՀՅԴ պորտֆելների հարցը՝ նկատի ունենալով կառավարության ղեկավարի կարգավիճակում Կարեն Կարապետյանի առաջին քայլերով դրսևորված Կարապետյան-ՀՅԴ որոշակի կոնֆլիկտի կամ առնվազն ներքին լարման առկայությունը:

Այս ամենն, իհարկե, բոլոր դեպքերում առանցքային է պահում հարցը, թե ինչքանով են այս փոփոխությունները ընդամենը կառավարության կամ իշխանության շպարի թարմացում և ինչքանով են էական և շոշափելի ազդեցություն թողնելու հանրային կյանքի բարելավման ուղղությամբ:

Մյուս կողմից, իհարկե, տեղի ունեցող գործընթացի հակառակ երեսն այն է, թե ինչ ազդեցություն են ունենալու փոփոխությունները ներիշխանական հարաբերություններում: Մասնավորապես, Գագիկ Բեգլարյանի հեռացումը նախարարի պաշտոնից արդյո՞ք բերելու է նաև նրա ներիշխանական դերի վերանայման, թե՞ նախարարի պաշտոնը կարող է կոմպենսացվել, օրինակ, պատգամավորի կարգավիճակով և ՀՀԿ ցուցակում որևէ անցողիկ տեղով:

Տեղի է ունենում ներիշխանական ստատուս քվոյի փոփոխությո՞ւն, թե՞ պարզապես դիրքային վերադասավորումներ: Այս ամենն, իհարկե, քիչ թե շատ ավելի պարզ կարող է դառնալ միայն կառավարության վերջնական ձևավորումից հետո, երբ նշանակվեն նաև առընթեր գերատեսչությունների ղեկավարները, քանի որ կոնկրետ ներկայիս փոփոխություններում հետաքրքրություն ներկայացնում են ոչ միայն նախարարների նշանակումները կամ վերանշանակումները, այլ նաև մի նշանակում նախագահի աշխատակազմում: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Ալեքսան Հարությունյանը, որը երկար տարիներ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, ղեկավարում էր Հանրային հեռուստաընկերությունը, իսկ վերջին տարիներին կատարում էր Արգենտինայում ՀՀ դեսպանի պարտականությունը:

Այս տեսանկյունից գործ ունենք իսկապես ներիշխանական լայն ճակատով տեղի ունեցող, մեծ դիապազոնով փոփոխությունների հետ, որոնց ընդհանուր միտումն, իհարկե, առկա մասշտաբի պայմաններում բավական բարդ է արձանագրել առաջին մեկ հայացքով:

Ըստ ամենայնի, ինքնին այդ ընդգրկուն դիապազոնը նպատակ ունի նաև «ապակողմնորոշել» ներիշխանական համակարգը՝ դրա միջոցով փորձելով հաղթահարել այդ փոփոխությունների հնարավոր համակարգային դիմադրության օջախները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում