Saturday, 13 06 2026
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին

Այս ՏԻՄ ընտրությունները ապաքաղաքական էին. ընտրակաշառքը կրկին ակտուալ է. քաղտեխնոլոգ

Սեպտեմբերի 18-ին 317 համայքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ոչ իշխանական ուժերի մասնակցությունը ցածր էր, իսկ ՏԻՄ ընտրություններն ապաքաղաքական էին: Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս ընտրություններում ընտրակաշառքը կրկին ակտուալ էր:

«Որոշ համայնքներում հաղթեց ոչ իշխանական թեկնածուն, սրանով իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ փոփխությունները, որի մասին ազդարարվել է, արդեն սկսվել է՝ նոր դեմքեր են գալիս:

Նախորդ ընտրությունների համեմատությամբ այս անգամ ընդդիմության հետաքրքրվածությունը մեծ էր՝ պայմանավորված նորաստեղծ ընդդիմադիր կուսակցություների խնդիրներով. այսինքն՝ այդ կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ խնդիր ունեն իրենց անունը լրացուցիչ անգամ հնչեցնելու, և ընտրությունները դրա համար լավ առիթ են:  «Քաղաքացիական պայմանագիր»- ը,  «Լուսավոր Հայաստան»- ը և մի շարք այլ կուսակցություններ փորձում են հենց քարոզչության ընթացքում սկսել իրենց հիմնական գործընթացը. սա իրենց համար նախերգանք է խորհրդարանական ընտրություններից առաջ: Իսկ տիտղոսային ընդդիմադիր կուսակցությունները ստիպված են մասնակցել ընտրություններին, քանի որ վախենում են այս արևի տակ իրենց տեղը կորցնել ընդդիմադիր սեգմենտում: Արդեն գաղտնիք չէ, որ մրցակցություն է գնում նաև ընդդիմադիր կուսակցություների միջև»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով Ծաղկահովիտ համայնքում Արայիկ Խանդոյանի պարտությանը՝ քաղտեխնոլոգը նշեց, որ իր կարծիքով այստեղ պայքարը ոչ թե քաղաքական էր, այլ սկզբունքային. «Իշխանության համար շատ սկզբունքային էր, որ «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչը պարտվի, իշխանությունը չէր ուզում պարտվել հենց «Սասնա ծռեր»-ին: «Սասնա ծռեր»- ի գոծոնը բավականին ցավագին է ընդունվում իշխանությունների կողմից: Դա նախադեպ է, թե ինչպես կարելի է Հայաստանում իրավիճակ փոխել: Այս պարագայում կար նաև ուժային, ինչ-որ չափով նաև տղայական գործոնը, որ մինչև վերջ պիտի գնան»:

Էջմիածնում կարծեք թե ավանդույթ է դարձել ՏԻՄ ընտրություններից առաջ միջադեպերը, արյունալի դեպքերը, վախի մթնոլորտ ստեղծելը և այս անգամ էլ քաղքապետի թեկնածուների միջև միջադեպ եղավ, կրակոցներ հնչեցին: Այս դիտարկման վերաբերյալ քաղտեխոլոգը նշեց, որ Հայաստանում յուրաքանչյուր համայնք իր առանձնահատկություններն ունի, և նախընտրական շրջանում այդ առանձնահատկությունները դրսևորվում են՝ մի տեղ ծեծկռտուք, մի տեղ քաշքշուկ է լինում, մի տեղ հայհոյում են, Էջմիածնում զենքին տիրապետող և զենքին սովոր մարդկանց թիվը բավականին մեծ է, այնտեղ այդպիսի առանձնահատկությունը կա՝ ուշ թե շուտ կրակում են:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում