CNN International հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու Անկարայի պահանջը չկատարելը հիասթափեցրել է Թուրքիային:
«Չնայած դրան՝ Անկարայի ու Վաշինգտոնի միջև կապերը շարունակվում են: Սակայն Թուրքիան սպասում է Գյուլենի արտահանձնմանը: Թուրքիան ուղարկել է բոլոր ապացույցները, որոնք հաստատում են ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցությունը»,- նշել է Չավուշօղլուն:








































