ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել փախստականների և ներգաղթյալների մասին: Փաստաթուղթը, որը ստացել է Նյույորքյան բանաձև անվանումը, պարտադրում է խնդրի կարգավորման համար մինչև 2018 թվականը մշակել գլոբալ պայմանագիր:
Բանաձևը ընդունվել է համաձայնությամբ` մեծ խմբով փախստականների և ներգաղթյալների տեղաշարժի խնդիրներին վերաբերվող բարձր մակարդակով նիստի աշխատանքի առաջին օրը:
Անդամ երկրները իրենց վրա պարտավորվածություն են վերցրել երկիր ժամանած բոլոր անձանց ապահովելու, «լինեն փախստական կամ միգրանտ` ժամանակին զգայուն, մարդասեր, նրանց արժանապատվությունը և գենդերային ասպեկտները հարգող ընդունում»:
«Մենք կշարունակենք պաշտպանել մարդու իրավունքները և բոլոր անձանց հիմնական ազատությունները, քանի դեռ նրանք գտնվում են ճանապարհին, ինչպես նաև նրանց ժամանման ժամանակ»,- ասված է հայտարարագրում:
Փաստաթուղթը ընդունելով, ՄԱԿ-ի անդամ երկրները մտադրվում են սկսել երկու գլոբալ պայմանագիր մշակելու բանակցություններ` միգրացիայի կարգավորման և փախստականների ընդունման և նրանց աջակցություն ցույց տալու պատասխանատվության արդարացի բաժանում, որոնք պետք է ընդունվեն 2018 թվականին:
«Փախստականները և միգրանտները բեռ չեն հանդիսանում, նրանք մեծ պոտենցիալ են, եթե միայն մենք այն բացահայտենք»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին «միանալ արշավին և միասին պարտավորություն վերցնել յուրաքանչուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանության, ով ստիպված լքել է իր տունը լավ կյանք փնտրելու համար»:
Փաստաթուղթը նաև ընդունում է սահմանները վերահսկելու պետությունների իրավունքը:








































