Իրանի արտգործնախարարի տեղակալ Հոսեյն Ջաբեր Անսարին հայտարարել է, որ Իրանը լի է Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարի համար ամբողջ անհրաժեշտ օգնությունը տրամադրելու ցանկությամբ: Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, Անսարին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման շրջանակներում նշել է, որ Իրանի և Սիրիայի հարաբերությունները հիմնվում են տարածաշրջանի երկրները շրջապատող վտանգներին քաղաքական բանական գնահատական տալու վրա:
Ավելի վաղ Ասադը Անսարիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի հարձակումը սիրիական բանակի դիրքերի վրա Դեյր էզ-Զորում ԴԱԻՇ-ի շահերին ծառայող ագրեսիվ գործողություն է:









































