Monday, 08 06 2026
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Կառավարությունում ու ԱԺ-ում հոգնած դեմքեր կան. Կարեն Կարապետյանը թարմություն կբերի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով սեպտեմբերի 18-ին ՀՀ տարբեր մարզերում անցկացված ՏԻՄ ընտրությունները և ՀՀ վարչապետի փոփոխությունը՝ ասաց. «Ես կարծում եմ՝ այս փոփոխությունները պայմանավորված էին և՛ վիճակագրությամբ, և՛ այն արդյունքներով, որ մենք ունեինք, նաև՝ հասարակության պահանջով: Քանի որ նոր վարչապետն ունի երկրի նախագահի լիակատար ազատությունը, հույս ունեմ, որ այս նշանակումը որոշ ժամանակ անց իր պտուղները կտա»:

Մարգարիտ Եսայանը վստահություն հայտնեց, որ Կարեն Կարապետյանը կհավաքի պրոֆեսիոնալների կառավարություն. «Կարծում եմ, որ և՛ մեր կառավարությունում, և՛ Ազգային ժողովում, և՛ մեր իշխանական ու ընդդիմադիր դաշտում շատ մեծ թարմության հոսանք է հարկավոր, որովհետև կան հոգնած դեմքեր, նույնիսկ կան մարդիկ, որ իրենք իրենցից էլ են հոգնել: Ես գրեթե վստահ եմ, որ այդ թարմությունը Կարեն Կարապետյանը կբերի»:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում գրանցված արդյունքներին, ՀՀԿ-ական պատգամավորն ուրախալի համարեց այն փաստը, որ ՏԻՄ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չկա. «Այսինքն՝ այնպես չէ, որ Հանրապետականը բոլոր համայնքներում միանշանակ հաղթանակ է տարել: Սա լավ շանս է՝ խորհրդարանական ընտրություններին նույն ակտիվությամբ մասնակցելու համար»:

Տիկին Եսայանը անհամեմատելի է համարում 90-ական թվականների և այսօր անցկացվող ընտրությունները, քանի որ այժմ, նրա խոսքով, կատարվել են մեծ փոփոխություններ, «թեև այդ փոփոխությունների տեմպերն ինձ չեն բավարարում, որովհետև ես մաքսիմալիստ եմ»: Իսկ հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում անցկացվելիք ընտրությունները մեր զրուցակիցը համարում է կարևոր փորձաքար մեր պետության համար, «որովհետև դրանք առաջինն են, որ պիտի անցկացնենք նոր Սահմանադրության պայմաններում»:

«Մենք այլևս նահանջելու տեղ չունենք, պիտի առաջ գնանք, ընդ որում՝ տեսանելի քայլերով»,- իր կարծիքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում