Իտալական «Նապոլի»-ի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կշարունակի հանդես գալ իր ներկայիս թիմի կազմում:
Կուլիբալին նոր՝ 5-ամյա պայմանագիր է կնքել «Նապոլի»-ի հետ, որով ֆուտբոլիստն ավելի բարձր աշխատավարձ կստանա:
Հիշեցնենք, որ Կուլիբալին «Նապոլի» էր տեղափոխվել 2014 թվականին՝ «Գենկ»-ից:
Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կուլիբալիի տրանսֆերը ձեռք բերելու փորձեր կատարում էր Լոնդոնի «Չելսի»-ն:








































