Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն դատապարտել է խորհրդարանի ներկայիս նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի արած այն հայտարարությունը, որ Վրաստանում պետք է տեղակայել ամերիկյան ռազմաբազաներ, և որ դա կենսական անհրաժեշտություն է երկրի համար:
«Կարծում եմ՝ պարզապես վնասակար է Վրաստանի տարածքում ամերիկյան բազաների տեղակայման մասին խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գաղափարը:
Ես ցավում եմ, որ պարոն Ուսուպաշվիլին արել է նման հայտարարություն: Դա երկրի պառակտման գաղափար է: Դա երկիրը տարածքային երկու մասի բաժանելու գաղափար է, որտեղ կողմերից մեկում կլինեն ռուսական բազաները, իսկ մյուսում՝ ամերիկյան բազաները»,- նշել է Բուրջանաձեն:










































