Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի որոշումը Թուրքիայի ճնշման հետևանք է. CCAF համանախագահ Արա Թորանյան

Ոչ թե Ֆրանսիայի Սենատն է մերժել մարդկության դեմ կատարված հանցագործությունների՝ ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, այլ Սենատի հանձնաժողովներից մեկը՝ Հավասարության և քաղաքացիության հատուկ հանձնաժողովը, որը պիտի ուսումնասիրեր օրինագիծը, որոշում է կայացրել օրինագծի վերաբերյալ: Օրինագիծը մնում է Սենատի օրակարգում և քվեարկության է դրվելու հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստում:
«Առաջին լրատվական»-ին այսպիսի պարզաբանում տվեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված վերջին տեղեկությունը այս թեմայով:

«Համենայնդեպս, վերջին խոսքը մնում է ֆրանսիական խորհրդարանին՝ Ազգային ժողովին, որն արդեն քվե է տվել՝ 100-ից 100: Օրենքը պիտի գա Ազգային ժողով, և Ազգային ժողովը վերջին խոսք պիտի ունենա: Սենատը պիտի քվեարկի հոկտեմբերի 18-ին: Այդ փոքրիկ խումբը, որը ստուգում էր օրենքը, հայտարարեց, որ ինքը համաձայն չէ, բայց վերջին խոսքը պիտի ասի ֆրանսիական Ազգային ժողովը»,- մեկնաբանեց Արա Թորանյանը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Սենատի հանձնաժողովի այդ որոշումը Թուրքիայի ակնհայտ ճնշման հետևանք է, բայց դա չի նշանակում, որ թուրքերը հաջողության կհասնեն այս հարցում:

Արա Թորանյանը պահպանում է հույսը, որ օրինագիծն, ամեն դեպքում, կընդունվի՝ ասելով, որ հանձնաժողովի այդ որոշումը չի նշանակում, թե ամեն ինչ կորցրել ենք:
«Հույս կա, որ Սենատը կընդունի հոկտեմբերի 18-ին, և նույնիսկ եթե չընդունի, Ազգային ժողովը, որն արդեն տվել է իր քվեն, իր խոսքը պիտի ունենա»,- նշեց Արա Թորանյանը՝ ավելացնելով, որ խորհրդարանի կողմից օրինագծի ընդունման դեպքում այն պիտի հաստատվի նաև Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հուլիսի 1-ին միաձայն կողմ էր քվեարկել մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը Ֆրանսիայում քրեականացնող օրենքի նախագծի ընդունմանը: «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրենքի նոր փոփոխությամբ նախատեսվում է մարդկության դեմ գործած հանցագործությունները հերքելու համար սահմանել մեկ տարի ազատազրկում և 45 000 եվրո տուգանք:

Ի տարբերություն Ցեղասպանությունը քրեականացնող նախորդ օրինագծի, որը մերժվեց Սահմանադրական դատարանի կողմից, այս նախագիծը ներկայացրել է Ֆրանսիայի կառավարությունը. Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում