Նյու Յորքում ու Նյու Ջերսիում կարող է գործել ակտիվ ահաբեկչական բջիջ, որտեղ հայտնաբերվել էին պայթուցիկ սարքեր։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
«Իրավապահ մարմինների մի քանի ներկայացուցիչներ հայտնել են իրենց անհանգստության մասին առ այն, որ մի քանի հոգանոց ակտիվ ահաբեկչական բջիջ կարող է գործել Նյու Յորքում և Նյու Ջերսիում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություններ է անցկացնում Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով քաղաքապետ Քրիս Բոլուեյջին։
Այսօր ավելի վաղ քաղաքի երկաթուղային կայարանում հայտնաբերել էր կասկածելի պայուսակ, որում, քաղաքապետի հայտարարությամբ, եղել է պայթուցիկ սարք։ Դրա վնասազերծման ժամանակ պայթյուն է որոտացել, վիրավորներ չկան։








































