ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը շարունակում է մնալ Պետդումայի ընտրությունների առաջատարը՝ արձանագրությունների 95,26%-ի հաշվարկի արդյունքներով հավաքելով 54,19% ձայն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԿԸՀ տվյալներին։
Կոմունիստական և Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները հավաքում են համապատասխանաբար՝ 13,43% և 13,25% ձայներ, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 6.18 %։ Որևէ ոչ խորհրդարանական կուսակցություն դեռևս չի հաղթահարել 5%-ի շեմը։
Վերջնական արդյունքները սպասվում են սեպտեմբերի 23-ին։







































