Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է, որ Իրաքը դեմ է երկրի տարածքում սպասվող թուրքական ռազմական գործողությանը, եթե թուրքական կողմն իր քայլերը չհամակարգի պաշտոնական Բաղդադի հետ:
«Եթե Թուրքիայի զինված ուժերը Իրաքի տարածքում գործողություն սկսեն ԴԱԻՇ-ի դեմ, ապա նրանք պետք է դա համակարգեն իրաքյան կառավարության հետ»,- նշել է Իրաքի վարչապետը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը կարող են մասնակցել Մոսուլից ԴԱԻՇ-ի վտարման ռազմական գործողությանը:







































