«Գահերի խաղը» հեռուստատեսային «Էմմի» մրցանակի ռեկորդ է սահմանել՝ հայտնում է BBC-ն։ HBO հեռուստաալիքի շոուն նվաճել է պատմության մեջ բոլոր սերիալների շարքում ամենից մեծ թվով մրցանակները։
Ժամեր առաջ կայացած «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Գահերի խաղը» ստացել է մրցանակներ 3 անվանակարգերում, այդ թվում՝ որպես «Լավագույն դրամա»։ Սերիալի նվաճած «Էմմի» մրցանակների ընդհանուր թիվը հասել է 38-ի։
Նախկին ռեկորդը պատկանել է«Ֆրեյզիեր» սիթքոմին՝ 37 մրցանակ։















































