Pannochka.net-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ մաշկի ու մազերի գույնն ազդում են մարդու խառնվածքի վրա: Օրինակ՝ մուգ մազերով մարդիկ հոգեպես ավելի դիմացկուն են, իսկ շիկահերները՝ ավելի նյարդային: Այս մասին են վկայել են 14-35 տարեկան աղջիկների ու կանանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքները:
Բացի այդ, մազերի գույնից կախված՝ կարելի է նախապես ասել, թե ինչ հիվանդությունների է հակված մարդը:
Գիտնականները նաև կախվածություն են հայտնաբերել մազերի գույնի ու որոշակի հիվանդությունների հանդեպ հակվածության միջև: Օրինակ՝ կարմրահերներն ավելի շատ են հակված հիվանդանալու մաշկի քաղցկեղով: Դա, մասնավորապես, կապված է պեպենների հետ, որոնք ունեն կարմրահերների մեծ մասը:
Գիտնականները նաև պարզել են, որ երկար մազերով մարդիկ հանգիստ են, պահպանողական, կարևորում են հոգևոր հանգիստը:









































