ԴԱԻՇ-ի գրոհայինները տեսանկարահանել են Սիրիայում թուրքական բանակի զրահամեքենայի ոչնչացումը: Հարձակման տեսագրությունը հրապարակվել է համացանցում, հայտնում է lenta.ru-ն:
Ահաբեկիչների հայտարարությամբ՝ սեպտեմբերի 18-ին հարձակման հետևանքով տանկ է խփվել, 2 թուրք զինծառայող է զոհվել, 3 մարդ վնասվածքներ են ստացել: Պաշտոնական Անկարան այդ կորուստներն առայժմ չի հաստատել:










































