Սիրիայում մեկ օրում գրանցվել է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման 50 դեպք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
«Մեկ օրում անօրիական զինված կազմավորումների կողմից գրանցվել է հրադադարի խախտման 50 դեպք՝ Հալեպում (17), Դամասկոսում (11), Համայում (7), Դերաայում (7), Լաթաքիայում (5) և Հոմսում (3)»,- հայտարարել են գերատեսչությունում։
Նշվում է, որ կրակի տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, զինվորական ուսումնարան, հիվանդանոց, ամրություններ, գործարաններ։










































