McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը հնարավոր է՝ վճարի 500 միլիոն դոլար տուգանք Լյուքսեմբուրգում հարկերից խուսափելու համար, հայտնում է Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ McDonald’s և Amazon ընկերությունները հերթում հաջորդն են այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել ամերիկյան Apple կորպորացիայից 13 միլիարդ եվրո գանձելու մասին:
Նշվում է, որ McDonald’s-ը 2009 թվականին Լյուքսեմբուրգի շտաբ-բնակարանում վաստակած 1.8 միլիարդ դոլարից վճարել է 1.49% հարկ:
Քանի որ Լյուքսեմբուրգում ստանդարտ հարկային դրույքաչափը կազմում է 29.2%, պարբերականը հետևություններ է անում այն մասին, որ McDonald’s-ը կարող է պարտավորվել վճարել կես միլիարդ դոլար:
Իրենց հերթին, ընկերությունում հայտարարել են, որ հարկերը պարբերաբար վճարում են համաձայն կանոնների:








































