Սեպտեմբերի 18-ին, ժամը 1.30-ին, «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արամ Գ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքից, կատարվում է քննություն:










































