ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե գալիք նախագահական ընտրություններում աֆրոամերիկացիները չքվեարկեն Հիլարի Քլինթոնի օգտին, ապա ինքը դա կընդունի որպես անձնական վիրավորանք, հայտնում է BBC-ն:
Ելույթ ունենալով կողմնակիցների առջև՝ Օբաման նշել է, որ իր ազգանունը չկա քվեաթերթիկներում, սակայն Քլինթոնը կներկայացնի իր ժառանգությունը:
ԱՄՆ ներկա նախագահը Հանրապետական կուսակցությունից հակառակորդներին մեղադրել է այն բանում, որ իրենց հռետորաբանությամբ նրանք դժվարացնում են քվեարկության գործընթացը տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:









































