Գերմանացի սոցիոլոգները նշում են, որ sms-ի գործառույթը գնալով ավելի ու ավելի ոչ պահանջված է դառնում: Մարդիկ այլևս մեծ քանակությամբ sms-ներ չեն ուղարկում իրենց սմարթֆոններից: Այդ տեխնոլոգիային փոխարինել են ուրիշները՝ ավելի հարմար և էժան: Գերմանիայի բնակիչները նույնիսկ չեն ուզում վճարել sms ծառայության համար սմարթֆոնների նախատեսված փաթեթում՝ հայտնում է supreme2.ru-ն:
Դեռ բոլորովին վերջերս բոլոր երկրներում հեռախոսային օպերատորները լավ եկամուտներ էին ստանում այն բանից, որ մարդիկ ակտիվորեն օգտվում էին sms ծառայությունից: Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Նոր տեխնոլոգիաների զարգացման հետ միասին գնալով ավելի ու ավելի քիչ քանակությամբ մարդիկ են օգտվում sms-ից: Նրանք դուրս են եկել համացանց, որտեղ ավելի հեշտ է ուղարկել հաղորդագրություն կամ լուսանկար սոցցանցերի միջոցով: Բացի այդ, մարդիկ ներբեռնում են անվճար մեսենջերներ և օգտվում դրանցից:









































