Merz Aesthetics ընկերության մասնագետները հանգել են այն եզրակացության, որ սոցիալական ցանցերի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա՝ արագացնելով ծերացման գործընթացը: Այս մասին հայտնում է Joinfo.ua-ը:
Գիտնականները այդ փաստը բացատրում են նրանով, որ բջջային սարքերից տեղեկությունների ընթերցման ժամանակ շատերը կկոցում են աչքերը, որից դեմքի մկանները մշտապես գտնվում են լարված վիճակում: Իսկ դա բացասաբար է ազդում մաշկի վրա՝ առաջացնելով կնճիռներ և վաղաժամ ծերացման այլ նշաններ:










































