Դերասանուհի Օլիվիա Ուայլդը, չնայած իր աստղային կարգավիճակին և աչքի զարնող հղիությանը, անտարբեր վերաբերմունքի է արժանացել հասարակական վայրում՝ գրում է Joinfo.ua-ը:
Մետրոյով երթևեկելիս Օլիվիան մարդկային անտարբերության զոհ է դարձել. ոչ ոք չի զիջել իր տեղը նրան: Դերասանուհին նույնիսկ իր միկրոբլոգում է այդ մասին գրառում կատարել:
«Գործունյա՛ ուղևորներ, ոչ մի սարսափելի բան չկա, որ ձեզնից ոչ ոք իր տեղը չզիջեց հղիության վերջին ամսում գտնվող կնոջը: Ես կանգնել էի ուղիղ ձեր առջև, իմ մեծ փորով դիպչում էի ձեր գլուխներին և աղոթում, որ ծննդաբերեմ հենց մետրոյում»,- գրել է կինոաստղը՝ ամոթանք տալով պատահական ուղևորներին:
Պարզվել է՝ նմանատիպ իրավիճակներում շատերն են հայտնվել. հաշված ժամերի ընթացքում Օլիվիայի գրառմանը արձագանքել են բազմաթիվ կանայք, որոնք սկսել են կիսվել իրենց պատմություններով և օրինակներ հղել, թե ինչպես պետք է պահել նման իրավիճակում:
Իհարկե, եղել են նաև մարդիկ, ովքեր հայտարարել են, թե Օլիվիային «ոչ ոք չէր ստիպել հղինալ», և որ իրենք երթևեկության համար վճարել են նույնքան, որքան նա:














































