ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեգնանքով է պատասխանել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարություններին: Հիշեցնենք. վերջինս խոստովանել է, որ Օբաման իրոք ծնվել է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Օբամայի խոսքով՝ աշխարհում ոչ մի խնդիր՝ ներառյալ Հյուսիսային Կորեան, աղքատությունը և կլիմայի փոփոխությունը, Թրամփի ուղեղը այնպես խիստ չի զբաղեցրել, որքան իր ծննդյան վկայականի իսկությունը:
«Եվ շտապ լուրերի մասին կոնտեքստում. Երկիրը կլոր է»,- հեգնանքով ավելացրել է Օբաման՝ ռեպլիկն ուղղելով Թրամփին:











































