Thursday, 02 07 2026
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Մեր հողը ոչ ոքի չենք տալու, այստեղ ենք մեռնելու. կյանքն ազատագրված տարածքներում

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքը գտնվում է շրջկենտրոնից 62կմ հարավ-արևելք, Հագարի գետի ափին, ազատագրվել է 1993թ հոկտեմբերին, բնակեցվել է 1998-ին Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով: Այժմ գյուղն ունի մոտ 300 բնակիչ: 18 ընտանիքի՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, անգամ Սփյուռքից վերջերս ԼՂ կառավարության և Արցախի ազգային վիճակախաղի աջակցությամբ տրամադրվեցին երկար սպասված տները:

Լիբանանահայ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է այստեղ բիզնես հիմնել, դրանից հետո էլ պատրաստվում է ընտանիք կազմել: «Մեր հողն է այստեղ»,- շեշտում է Վարդանը և հավատացնում, որ առաջիկայում իր եղբայրը և լիբանանահայ այլ բարեկամները ևս պատրաստվում են գալ և նոր կյանք սկսել Իշխանաձորում:

Թեհմինե Պապիկյանը Քաշաթաղ է եկել դեռ 1999թ-ին՝ Վանաձորից, դպրոց այստեղ է հաճախել, այնուհետև ավարտել է Ստեփանակերտի պետական համալսարանը: Երկու հրաշամանուկների մոր դժգոհության պատճառը գյուղում մանկապարտեզի բացակայությունն է: Չի թաքցնում՝ դժվարություններ էլ կան, բայց այստեղից հեռանալ չեն պատրաստվում: «Մեր հողն է, որ բոլորս գնանք, ո՞վ կմա»:

Վեց անչափահաս արու թոռնիկների տատը՝ ազատամարտիկ Սարինե Խաչատրյանն ասում է, որ պատերազմի վտանգը տեսել է դեռ 90-ականներին, բայց հողը քաշում է, ուրիշ տեղ ապրել չի ուզում: Առայժմ աշխատանք չունեն, հողագործությամբ ու անասնապահությամբ են ուզում զբաղվել: Ասում է, որ դժգոհելու առիթ չկա՝ գույքից սկսած, սննդից վերջացրած, ամեն ինչ տվել, գյուղում միայն առաջին անհրաժեշտության դեղորայքն է պակասում:

Դրսում խաղացող երեխաները մեր տեսախցիկը տեսնելուն պես թաքնվեցին: Կանգնած մնաց միայն ապագա զինվոր Ալեքսը: Նա փոքր եղբոր և ծնողների հետ եկել է Լիբանանից: Հայրը՝ Հովակիմ Քեքեյանը, որպես կամավոր, քառօրյա պատերազմին մեկնել է առաջնագիծ: Պատերազմի վերսկսումը նա հնարավոր է համարում, բայց վստահեցնում է. «Մեր ազատագրված հողերն է, եթե պատերազմն սկսվի, իրենք են վնասվելու, մենք խնդիր չունենք»: Հովակիմին բարկացնում են ազատագրված տարածքների շուրջ շահարկումները: «Մեր հողն է, մեր հայրենիքը. այստեղից հեռանալ չենք պատրաստվում. այստեղ արյուն է թափվել, ո՞նց կարող ենք հենց այնպես թողնել»:

Գյուղապետ Արսեն Թելունցը պատմում է՝ վերջերս գյուղում երկու հարսանիք է եղել, երիտասարդ ընտանիքներին տներն են հատկացրել: Նրա խոսքով՝ պատերազմի վերսկսման դեպքում անգամ կանայք են պատրաստ մեկնել առաջնագիծ, իսկ ազատագրած հողերը ոչ ոքի զիջել չեն պատրաստվում. «Մենք ենք մեր հողի տերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում