Ավստրիայում մի քանի հազար մարդ մասնակցում են Եվրամիության և ԱՄՆ-ի միջև Անդրատլանտյան առևտրի ազատ գոտու (TTIP) և դրան անալոգ Կանադայի հետ (CETA) համաձայնագրերի դեմ զանգվածային բողոքի ակցիաներին: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Վիեննայում ցույցերի կազմակերպիչներն ակնկալում են, որ մինչև օրվա վերջ նրանց կմիանա շուրջ 25 հազար մարդ: Ավստրիայի մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների շարժն արդեն կաթվածահար է եղել:
Ցուցարարները հայտարարում են, որ երկու համաձայնագրերն էլ վնաս կպատճառեն Ավստրիայի սոցիալական համակարգին, որի ստանդարտները կարող են էականորեն նվազել: Դա նաև կարող է ազդել բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա:








































