Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Սննդամթերք Լոռու մարզի բոլոր մանկապարտեզներին՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կողմից

Լոռու մարզի Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններով ավարտին հասցվեց «Սնունդ մանկապարտեզներին» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Մինչ այս սննդամթերք էին ստացել Տաշիրի, Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների և Վանաձորի բոլոր նախադպրոցական հաստատությունները: Այսպիսով, մարզի բոլոր ութսունմեկ մանկապարտեզներում հնարավոր դարձավ բավական ժամանակ ապահովել երեխաների սննդի բազմազանությունն ու առատությունը: Այս մասին հայտնում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Այս ծրագիրը տարիներ շարունակ իրականացվել է մարզի մի քանի տասնյակ համայնքերի մանկապարտեզներում, իսկ այս տարի ընդլայնել է աշխարհագրությունն՝ ընդգրկելով ողջ մարզը:

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստմամբ, սա բավական լուրջ օգնություն է մանկապարտեզներին, քանի որ մի կողմից առավել հագեցած է դարձնում երեխաների սննդակարգը, մյուս կողմից, խնայված միջոցներով ՆՈՒՀ-երը հնարավորություն են ստանում սննդակարգում ներառել հավելյալ այլ սննդամթերք, այդ թվում՝ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև իրականացնել անհրաժեշտ այլ ծախսեր՝ դարձյալ ի շահ երեխաների:

Ինչպես վկայում են ՆՈՒՀ-երի ղեկավարներն ու երեխաների ծնողները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի և ընդհանրապես Կարապետյանների ընտանիքի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությունը իրենց համար նորություն չէ, հատկապես կրթության ոլորտի նկատմամբ նրանց ընդգծված ուշադրությունը՝ սկսյալ մանկապարտեզից մինչև ԲՈՒՀ, հայտնի է բոլորին:

Ինչ վերաբերում է այս ծրագրին, ապա նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ ազգի առողջությունն ու վաղվա օրը առաջին հերթին կախված են այսօրվա մատաղ սերնդի ճիշտ և լիարժեք սննդի ապահովմամբ: Իսկ հատկապես մարզերում հաճախ համայնքային բյուջեները բավարար չեն լինում, ուստի համայնքային ենթակայության ՆՈՒՀ-երում երբեմն դժվարություններ են առաջանում: Ուստի Կարեն Կարապետյանի ցանկությունն է՝ ամեն ինչ անել, որ մեր փոքրիկները փոքր-ինչ անգամ չզգան այդ դժվարությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում