Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում բախումների հետևանքով զոհվել է 3 թուրք զինծառայող և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 5 անդամ: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը:
Գործակալության ռազմական աղբյուրի հաղորդմամբ՝ բախումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մոտ 11:00-ին (մեր ժամանակով՝ 12:00) Աղաչդիբի գյուղի շրջանում: 3 զինվորական վնասվածքներ են ստացել և հիվանդանոց հասցվել: Տարածքում օդուժի մասնակցությամբ քուրդ ապստամբների չեզոքացման գործողություն է իրականացվում:










































