Թբիլիսիում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցումային առաջին օրը Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ: 69 կգ քաշային Գեղամ Գալստյանը և 85 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
42 կգ քաշային Առաքել Մովսեսյանը և 58 կգ քաշային Վազգեն Թևանյանը լքեցին պայքարը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Թբիլիսիում նվաճել էր 3 բրոնզե մեդալ:







































