Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ կապված տեղի ունեցողին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է ասել՝ ԱՄՆ նախագահի թեկնածուներից որին է ինքն աջակցում:
«Աջակցությունների հետ կապված ես արդեն ասել եմ, որ հիմա ոչ մի նոր բան ասել չեմ կարողանա, չեմ էլ ուզում: Միակ բանը, որ կուզենայի ասել՝ որ մենք աջակցում ենք ցանկացած մարդու ցանկացած երկրում, որն ուզում է մեզ հետ բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ կառուցել»,- ասել է Պուտինը:











































