Մոտ 980 միլիոն տոննա ռադիոակտիվ ջուր լցվել է Ֆլորիդայի խմելու ջրի գլխավոր ստորգետնյա աղբյուրի մեջ: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները, հայտնում է BBC-ն:
Արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պարարտանյութերի արտադրման գործարանի տակ գոյացել է հսկայական ձագար, որը վնասել է կեղտաջրերի պահեստը: Ջուրը պարունակում է ֆոսֆոգիպս, որը թույլ ռադիոակտիվ նյութ է և գոյանում է պարարտանյութերի արտադրության ժամանակ:
Տվյալ գործարանի տեր Mosaic ընկերության տվյալներով`արտահոսքը վտանգ չի ներկայացնում, քանի որ կեղտաջուրը չի հասել այն կետերին, որտեղից վերցվում է ջուրը, և ներկայումս այն հետ է մղվում:








































