Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե Սիրիական ազատ բանակի «չափավոր» ընդդիմության զինյալները ինչպես են ամերիկյան հատուկջոկատայիններին ստիպում լքել Ար Ռաի քաղաքը, որը գտնվում է Թուրքիային սահմանակից Ջերաբլուսից ոչ հեռու:
Կադրերում երևում են խոշոր տրամաչափի գնդացիրներով զինված քաղաքացիական ամենագնացներ և տանկ, որոնք քաղաքը լքում են «Մահ Ամերիկային» բացականչությունների և զինվորների հասցեին վիրավորանքների ներքո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի ամերիկացի զինծառայողներ մտել են Ար Ռաի՝ համակարգելու համար ԴԱԻՇ-ի դեմ ավիահարվածները: Սակայն նրանք ստիպված են եղել լքել քաղաքը սիրիական ապստամբների ճնշումների ներքո: Հատկանշական է, որ ԱՄՆ-ը մերժում է ընդդիմությանը հատկացնել բազմակողմանի օգնություն, այդ թվում նաև մատակարարել բարձրտեխնոլոգիական հակատանկային համալիրներ:







































