Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ կազմից դուրս գալու դիմում ներկայացնել 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ 27 պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո:
«Մեզ համար լիովին պարզ է, որ մեզ անհրաժեշտ է սպասել 50-րդ հոդված աշխատանքի պաշտոնական մեկնարկին: Վարչապետ Մեյը ասել է, որ գրեթե անհնար կլինի 50-րդ հոդվածը սկսել այս տարի, սակայն լիովին հնարավոր է, որ նրանք պատրաստ կլինեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին»,- ասել է Տուսկը:








































