«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը մեկնաբանել է թիմի նորեկ Պոլ Պոգբայի խաղը։
«Պոգբան անընդհատ փորձում է տարբեր դիրքերում գտնվել։ Կարծում եմ՝ նա փորձում է չափազանց լայնածավալ աշխատանք կատարել։ Պոլը փորձում է շրջանցել 3-4 մրցակիցների, արագացումներ կատարել գնդակով։
Բայց հիմա նրան հարկավոր է պարզ խաղալ։ Այս պահին նա նման չէ խաղացողին, որին ձեռք է բերել «Յունայթեդ»-ը։ «Յունայթեդ»-ը Պոգբային չի հրավիրել, որ նա խաղա Մեսսիի պես՝ շրջանցի 5 մրցակիցների ու մեկը մյուսի հետևից գնդակը մխրճի մրցակիցների դարպասը։
Թիմը գնել է ուժեղ կիսապաշտպանի, ով ունակ է գնդակ պահել»,- Սքոուլզի խոսքերը մեջբերում է BT Sport-ը։











































