ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը:
«Սեպտեմբերի 18-ին նախատեսված են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններն անցկացվելու են 5 մարզերում, և 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներգրավված լինելու այդ գործընթացին: Ընտրություններ տեղի կունենան 317 համայնքներում, որոնից 237-ում համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան, 295-ում՝ համայնքի ավագանու անդամների ընտրություններ: Համայնքների հիմնական մասում միաժամանակ տեղի են ունենալու թե՛ համայնքի ղեկավարի, թե ավագանու անդամների ընտրություններ:
Այս պահին ընտրապայքարին մասնակցում է համայնքի ղեկավարի 408 թեկնածու: Մինչ այդ առաջադրված են եղել 571 թեկնածուներ, մինչև գրանցման ժամկետը, նրանցից 19-ը հետ են վերցրել փաստաթղթերը, 4-ի գրանցումը մերժվել է, մերժման հիմքում դրվել է բացառապես մեկ հանգամանք՝ ընտրական գրավի չմուծելը: Սահմանված ժամկետներում ունեցել ենք 140 դիմում ինքնաբացարկի վերաբերյալ»:
Մանրամանսերը՝ տեսանյութում:











































