Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից Հայաստանին շնորհվող 10-րդ դրամաշնորհի մասին: Ռ. Միլսի խոսքով՝ այս դրամաշնորհով տարիների ընթացքում Հայաստանին հանտկացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 935 000 դոլար:
ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջոցով 450 000 դոլարի դրամաշնորհ է հատկացնում Հայաստանի մշակութային գոհարներից մեկի՝ Մեղրու Սբ. Սարգիս եկեղեցու պահպանության և վերակառուցման աշխատանքների համար:
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջև ստորագրվել է հուշագիր, որով ազդարարվել է աշխատանքների իրականացման մեկնարկը:Մեղրիում աշխատանքները կսկվեն այս տարի և կավարտվեն 2018թ-ին:
Լուսանկարը` PAN Photo-ի





































