Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ ցույցի ընթացքում վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ հինգ ոստիկան, հայտնում է France Presse-ը` վկայակոչելով ոստիկանության տվյալներին:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը ստացել է ոտքի այրվածք: Մյուսների վնասվածքների բնույթը չի ճշտվում: Ներկա պահին հայտնի է 12 ձերբակալվածների մասին: CGT արհմիության տվյալներով` ակցիային մասնակցել է շուրջ 40 հազար մարդ, իսկ ոստիկանների թիվը եղել է ավելի համեստ` 12.5-ից 13.5 հազար:










































