ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին, հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Փոխանցվում է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ:
Ըստ մամլո հաղորդագրության, Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ:
Փոխանցվում է, որ զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:










































