«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքը այսօր երկարացվել է մեկ ամսով: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարացնելու կալանքը:
Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ իրենք առաջարկել էին գրավ, սակայն դատարանը մերժել է, և պաշտպանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:«Եթե թուրքից չի փախել, հայից չի փախչի»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դատարանի պատճառաբանությունը, թե Ա. Խանդոյանը կխոչընդոտի գործի քննությունը, անհիմն է:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով:
Մանրամասները՝ տեսանյութում:




































