Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ԵԽԽՎ ամբիոնից կոչ է արել պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։
«Մենք պետք է պաշտպանենք այն արդյունքները, որոնք մարդկությունը ձեռք է բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարել է Յագլանդը՝ ելույթ ունենալով եվրոպական խորհրդարանների խոսնակների համաժողովում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Այն ժամանակ ինտերնացիոնալիզմի ծաղկունք էր, իսկ այսօր մենք տեսնում ենք ազգայնականություն, որը վնաս է հասցնում մայրցամաքների շահերին»,- հավելել է նա։
Գլխավոր քարտուղարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ժամանակին պահանջվել է ստեղծել այնպիսի միջազգային ինստիտուտներ, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը կամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, և այդ ամենն արվել է իշխանությունների կամայականություններից մարդկանց պաշտպանելու և մայրցամաքում կայունություն ու խաղաղություն ապահովելու նպատակով։











































