Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին կոչ են արել հրաժարվել բարձրակրունկներ կրելուց։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Առևտրային միության բրիտանական կոնգրեսի խորհրդաժողովը աջակցություն է հայտնել նոր օրինագծին, որն արգելում է հարկադրել կանանց բարձրակրունկներ կրել աշխատավայրում, և խնդրել են Մեյին աջակցել այդ նախաձեռնությանը։
Արշավը սկսվել է, երբ PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության լոնդոնյան գրասենյակի ընդունարանի աշխատակցուհուն տուն էին ուղարկել առանց վճարելու՝ բարձրակրունկ հագնելուց հրաժարվելու համար։
Միջնորդագիրը, որը կառավարական հետաքննության և խորհրդարանում դեբատների կոչ է անում, ստորագրել է 145 հազար մարդ։
Նրան կոչ են արել օրինակ ծառայելու համար պաշտոնական միջոցառումների համար կրել ցածր, հարմարավետ կոշիկներ։











































