Սիրիայի ապագան կախված չէ անհատականություններից ու առավել ևս՝ արտաքին խաղացողներից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հուսեյն Ջաբեր Անսարին «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբում մամլո ասուլիսի ժամանակ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին հարցին ի պատասխան:
«Մենք կարծում ենք, որ Սիրիայի համար պատասխանատվությունը չի կարելի նվազեցնել մինչև անհատականությունների պատասխանատվություն: Սիրիական պատասխանատվությունը շատ մեծ է և դուրս է գալիս անհատականությունների շրջանակներից»,- ասել է Անսարին:
Իրանը կարծում է, որ ոչ մի արտաքին խաղացող իրավունք չունի դիրքորոշում փաթաթել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը, հավելել է դիվանագետը:









































