Friday, 26 06 2026
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում

Կարապետյանը փոխվեց մեկ օրո՞ւմ

Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 15-ի կառավարության իր առաջին նիստը փորձել է դարձնել հնարավորինս հիշարժան ու դիտարժան, և դա նրա մոտ, իհարկե, ստացվել է:

Նախ՝ նա հանձնարարել է սկսել քայլեր գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու ուղղությամբ, հետո դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին մեղադրել է բիզնեսի հանդեպ ոչ բավարար հոգատարություն ցուցաբերելու մեջ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և մյուս նախարարներին հանձնարարել է երկար-բարակ չխոսել և զեկույցները լակոնիկ ներկայացնել:

Ինչպես ասում են, նոր վարչապետը փորձել է իր դերի մեջ մտնել շռնդալից կերպով՝ ըստ ամենայնի որոշակի հետևություններ անելով նախորդ օրը իր խորհրդարանական բեմելից, որտեղ նա խոսել էր կախարդական փայտիկի բացակայության և արագ փոփոխությունների հույս չունենալու մասին:

Ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանը արձանագրել է իր այդ մուտքի ձախողվածությունն ու վրիպումը՝ փորձելով այն ուղղել արդեն սեպտեմբերի 15-ի կառավարության նիստում: Չի բացառվում նաև, որ գործին միջամտել է Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանին հորդորելով հանրությանը փոփոխությունների հույսեր տալ, ոչ թե խորհուրդ տալ հույսը կտրել արագ փոփոխություններից: Ի վերջո՝ Կարեն Կարապետյանի նշանակումը Սարգսյանը կատարել է հենց այդ ակնկալիքով, որպեսզի թեթևացնի լարվածությունը 2017 թվականի ընտրություններից առաջ, ոչ թե խորացնի այն:

Կարապետյանի փոփոխությունը մեկ օրվա կամ մեկ գիշերվա ընթացքում ակնհայտ է: Մյուս կողմից՝ նա ակնհայտ է դարձրել այն, որ ներկայիս կառավարությունը չի համարում իրենը: Այստեղ, իհարկե, զարմանալի ոչինչ չկա, քանի որ արդեն իսկ ըստ էության ազդարարված են մի շարք նախարարների փոփոխություններ: Սակայն խնդիրն այն է, որ ընդգծելով ներկայիս կառավարության և իր, այսպես ասած, տարբեր դիրքերը՝ Կարեն Կարապետյանը միգուցե ակնարկել է, որ դեռևս բոլորովին պարզ չեն այդ փոփոխությունները, դրանց այսպես ասած՝ վերջնական պատկերը, և այս առումով որևէ նախարար չի կարող երաշխավորված համարել իր տեղը նոր կառավարությունում:

Այս ակնարկն, իհարկե, արդիական է այն խոսակցությունների կամ տեղեկությունների ֆոնին, որ շրջանառվում են տարբեր լրատվամիջոցներում, տարբեր նախարարների և նրանց հետևում կանգնած քաղաքական կամ ներիշխանական թևերի և ուժերի մասին:

Կարեն Կարապետյանը կառավարության իր առաջին նիստում ցուցաբերելով նմանօրինակ բավական ագրեսիվ և նախահարձակ ոճ՝ այդպիսով պարզորոշ դրսևորել է, որ կառավարության ձևավորման գործընթացը ոչ միայն ավարտված չէ, այլև գտնվում է ակտիվ փուլում, և ոչ ոք չի կարող ոչ մի երաշխիք ունենալ իր տեղը պահելու մասով, եթե անգամ մինչ այժմ ստացել է որոշակի երաշխիքներ: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանի դրսևորումները ըստ էության ոչ միայն մենեջերական, այլ նաև քաղաքական ենթատեքստ ունեցող են, և Կարապետյանն ակնարկել է, որ ամենևին չի պատրաստվում անվերապահորեն ընդունել կամ անվերապահորեն համակերպվել իր թիկունքում քաղաքական համաձայնությունների հետ:

Իհարկե, այլ հարց է, թե որքանով նրան կհաջողվի ազդեցություն ունենալ կամ դիմադրել այդ գործընթացներում՝ չունենալով սեփական քաղաքական թիմը կամ բևեռը իշխանական համակարգում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում