Թեհրանը կարծում է, որ Իրանի և Ռուսաստանի միջև անհրաժետ են մշտական խորհրդակցությունները Մերձավոր Արևելքում իրավիճակի հարցով: RIA Nօvosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հուսեյն Ջաբեր Անսարին «Ռոսիա Սեգոդնյա» մեդիախմբում մամլո ասուլիսի ժամանակ:
«Մոտ մեկ ամիս առաջ Թեհրանում մենք սկսեցինք մեր շատ մանրակրկիտ խորհրդակցությունները արաբական տարածաշրջանի հարցով: Հաշվի առնելով, որ իրադարձությունների արագությունն արաբական տարածաշրջանում, նաև այդ փոխակերպումների խորությունը շատ մեծ է, անհրաժեշտություն է առաջանում, որ Իրանի և Ռուսաստանի միջև անցկացվեն մշտական, պարբերական խորհրդակցություններ՝ կապված այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում արաբական տարածաշրջանում»,- ասել է նա:








































