Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունը կրճատել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի գործող պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը: Այդ մասին հայտնում է AS-ը:
Մադրիդյան ակումբի հետ արգենտինացի մասնագետի նախորդ պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2020 թվականի հունիսը: «Ատլետիկո»-ն նման որոշում է կայացրել Սիմեոնեի խնդրանքով:
Բացի այդ, մադրիդցիներն ավելացրել են մարզչի աշխատավարձը: Այժմ Սիմեոնեն Պրիմերայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: Տեղեկությունների համաձայն՝ արգենտինացի մասնագետը ցանկանում էր հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Սակայն «Ատլետիկո»-ի ղեկավարները բացատրել են, որ պայմանագրի ժամկետի վաղաժամկետ լուծարման համար նա ստիպված կլինի փոխհատուցում վճարել: ՊՍԺ-ն և Միլանի «Ինտեր»-ը, որոնք հետաքրքրված էինք մարզչի ծառայություններով, չեն ցանկացել վճարել փոխհատուցման գումարը:
Այդ պարագայում, Սիմեոնեն և «Ատլետիկո»-ի ղեկավարությունը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում:










































