Ամերիկյան Միսուրի նահանգի գլխավոր ասամբլեան տեղի բնակիչներին թույլ է տվել կրել հրազեն առանց հատուկ արտոնագրի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր մեծամասնություն են կազմում նահանգի օրենսդիր մարմնում, կարողացել են հավաքել անհրաժեշտ թվով ձայներ վետոյի հաղթահարման համար, որն ավելի վաղ դրվել էր համապատասխան օրենքի վրա դեմոկրատ նահանգապետ Ջեյ Նիքսոնի կողմից։
Այժմ նահանգի չափահաս բնակիչները կստանան իրավունք գնելու և իրենց մոտ թաքցված կրմամբ ունենալու հրազեն՝ առանց դրա համար պարտադիր արտոնագիր ստանալու։ Հանրապետականները կարծում են, որ դա թույլ կտա օրինապաշտ քաղաքացիներին պաշտպանել իրենց և իրենց ընտանիքները։
Օրինագծի քննադատները առարկում են՝ ասելով, որ դրա ընդունումը կարող է տանել զենքի կիրառմամբ բռնության աճի։ Նրանք նաև մտավախություն ունեն, որ առավել հաճախ նման բռնության զոհ կդառնան աֆրոամերիկացիները։










































