Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» արտգործնախարարները սեպտեմբերի 22-ին կհանդիպեն Նյու Յորքում՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի իրագործման ընթացքը։ Այդ մասին հայտնել է «Վեցյակի» երկրներից մեկի դիվանագետը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ կքննարկվեն գործարքի մանրամասները, ինչպես նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման հարցը։
Հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանի շրջանակներում, որը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը։ Բացի դրանից՝ հավանական է, որ հաջորդ շաբաթ Նյու Յորքում տեղի կունենա Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպումը։










































