Ամերիկյան հատուկ ծառայությունները սկսել են ընդլայնել Ռուսաստանի դեմ հետախուզական գործողությունների ծավալները` հասցնելով «սառը պատերազմի» ժամանակներից հետո առավելագույն մակարդակի: Այդ մասին հայտնում է Washington Post-ը` վկայակոչելով անանուն աղբյուրներին:
Մոբիլիզացիան իր մեջ ներառում է ԿՀՎ գաղտնի գործողություններ, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կիբեռլրտեսություն, արբանյակային համակարգերի օգտագործում և հետախուզության այլ մեթոդներ:
Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ չնայած Ռուսաստանում ավելի ծավալուն հետախուզության անհրաժեշտությանը, այն չի հասնի «սառը պատերազմի» ժամանակ եղած մակարդակին: Նշվում է նաև, որ ԿՀՎ և այլ հետախուզական վարչությունների բյուջեի 10%-ը ուղղված է Ռուսաստանի դեմ լրտեսությանը:










































