Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պայմանավորվել են ևս 48 ժամով երկարացնել Սիրիայում հրադադարի ռեժիմը: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Նրանք եկել են համաձայնության, որ ընդհանուր առմամբ, չնայած բացառիկ խախտումներին, համաձայնագիրը գործում է, և բռնությունները էականորեն նվազել են»,- հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները:
Տոների խոսքով` Լավրովը և Քերին համաձայնության են եկել երկարացնել հրադադարի ռեժիմը: Նշվում է, որ դա անհրաժեշտ է բնակչությանը հումանիտար օգնության մատակարարման համար:







































